Մամուլ

ՊԲ նորանշանակ հրամանատար Միքայել Արզումանյանը տարիներ ի վեր եղել է թշնամու ահ ու սարսափը

ՊԲ նորանշանակ հրամանատար Միքայել Արզումանյանը տարիներ ի վեր եղել է թշնամու ահ ու սարսափը

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«ՊԲ նորանշանակ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը տարիներ ի վեր եղել է թշնամու ահ ու սարսափը: Նա արդեն հրամանատարական կետում է և լիարժեք կատարում է իր պարտականությունները»:

Ջալալ Հարությունյան

Նշենք, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը վիրավորում է ստացել։ Արցախի նախագահի հրամանագրի համաձայն Ջալալ Հարությունյանը ազատվել է պաշտոնից։

Իսկ մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Միքայել Ալբերտի Արզումանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար՝ նրան շնորհելով գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Կիսվել նյութով