Ազատ խոսք

Պարոն վարչապետ, 2 տարի առաջ Ձեր մի բառը, մի նախադասությունը ժողովրդի մեջ ինչ որ բան էր փոխում, այսօր այն եղանակ չի փոխում

Պարոն վարչապետ, 2 տարի առաջ Ձեր մի բառը, մի նախադասությունը ժողովրդի մեջ ինչ որ բան էր փոխում, այսօր այն եղանակ չի փոխում

Մհեր Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պարոն վարչապետ, 1,5-2 տարի առաջ Ձեր մի բառը, մի նախադասությունը ժողովրդի մեջ ինչ որ բան էր փոխում։ Ձեր մի բառով ճանապարհներ էին փակվում, դատարաններ արգելափակվում։

Ձեր մի նախադասությամբ հազարավոր մարդիկ էին հավաքվում մի վայրում։ Շատ հաճախ ասում էին, որ եթե Փաշինյանը ասի բաժանվեք ձեր կողակցից, կբաժանվեն։ Այ նմանատիպ հումոր էր շրջանառվում ժողովրդի մեջ, բայց ավաղ …

Այսօր Ձեր ոչ միայն մի բառը ու նախադասությունը եղանակ չի փոխում, այլ մի ամբողջ կոչ ու խնդրանք ոչինչ չի փոխում, այսօր Ձեր խոսքը անգամ Ձեր թիմի ներսում ոչինչ չի նշանակում։

Այսօր ժողովուրդը հիասթափված է և այն ցուցակը, որ ներկայացրել էիք իբրև հիասթափվածների, մի բառով կարելի եզրափակել՝ ժողովուրդ։ Պարոն վարչապետ, այս ամենը Դուք ևս հասկանում եք, Դուք ևս գիտեք, որ Ձեր վարկանիշը հավասարվում է 0-ի։

Դրա մեղավորը «անշնորհակալ» ժողովուրդը չի, դրա մեղավորը Դուք եք և Ձեր թիմը։ Դրա մեղավորը Ձեր քաղաքականությունն է, պոպուլիզմի, սին հույսերը ու խոստումները, քաղաքական կեղծ խաղերը ու պայմանավորվածությունները։

Այս ամենի մեղավորը Դուք եք և այո, ճիշտ եք ասել, մեղավոր եք Դուք, քանի որ մեղավոր է ժողովուրդը, մեղավոր է, որ չափից շատ է նվիրվել ու վստահել։

Առողջ եղեք …»։

Կիսվել էջում