Մամուլ

Ինքնասպանության փորձ Երևանում. քաղաքացին նետվել է Կիևյան կամրջից

Ինքնասպանության փորձ Երևանում. քաղաքացին նետվել է Կիևյան կամրջից

Հունիսի 7-ին, ժամը 16:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել նետվելով Կիևյան կամրջից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացին նետվել է կամրջից։ Դեպքի մասին տեղեկացրել է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:

Կիսվել նյութով