Մամուլ

Պարետատան մեքենաները հեռարձակում են Նիկոլ Փաշինյանի ԱԺ ելույթը

Պարետատան մեքենաները հեռարձակում են Նիկոլ Փաշինյանի ԱԺ ելույթը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Առավոտվանից ոստիկանական շրջիկ մեքենաներից քաղաքով մեկ լսվում է Նիկոլ Փաշինյանի «կանխարգելիչ» ղժղժոցը։

Այս մտքի հեղինակին թվում էր, թե այս կերպ «քաղաքը Նիկոլ է լսում»։ Հիասթափեցնեմ։ Մարդիկ լավագույն դեպքում ծիծաղում են, իսկ ոմանք՝ նույնիսկ հայհոյում։ Քաղաքի մեծամասնությանը Նիկոլն արդեն զզվացրել է։

Ո՞նց կարելի էր «խուրդել» այդքան մեծ հանրային վստահության ռեսուրսը ընդամենը երկու տարում։ Ո՞նց։

Հ.Գ. Հաջորդ անգամ փորձեք եղանակի տեսությունը Նիկոլի ձայնով հեռարձակել։ Կամ բջջային օպերատորների ինքնապատասխանիչները։ Փաշինյանի ձայնով շատ բազմիմաստ կհնչի«Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս» արտահայտությունը»։

Կիսվել նյութով