Մամուլ

Գագիկ Ծառուկյանի դուստրը պատգամավոր ամուսնուն 10 մլն դրամանոց զարդ է նվիրել

Գագիկ Ծառուկյանի դուստրը պատգամավոր ամուսնուն 10 մլն դրամանոց զարդ է նվիրել

Armlur.am-ը․ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը 2019 թվականի ընթացքում շարժական կամ անշարժ գույք չի գնել։

2019 թվականի դրությամբ նա ունեցել է մեկ հողամաս Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում և նվեր ստացած առանձնատուն՝ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում։

Պատգամավորն ունի երկու ավտոմեքենա՝ 2011 թվականի արտադրության Lexus և 2015 թվականի արտադրության Mercedez-Benz մակնիշի ավտոմեքենաներ։ Դրանցից առաջինը նա գնել է 2014 թվականին, իսկ ահա Mercedez-ը նա գնել է հենց թողարկման տարում։ Դավիթ Մանուկյանը Մետրոպոլ ՍՊԸ-ից 2019 թվականին ստացել է 67 մլն դրամ՝ որպես փոխառություն։

2019 թվականին Մանուկյանը նաև թանկարժեք գույք է ձեռք բերել՝ 8 մլն դրամը գերազանցող։ Դրանցից 27 մլն դրամանց արվեստի գործ է գնել Մոսկվայից, բացի այդ որպես նվիրատվություն ստացել է 16 մլն դրամ արժողությամբ արվեստի գործ հորից՝ Անդրանիկ Մանուկյանից և 10 մլն դրամ թանկարժեք զարդ կնոջից՝ Գայանե Ծառուկյանից (Գագիկ Ծառուկյանի դուստրը)։

Բացի այդ, նա 2018 թվականին է գնել էր 9 մլն դրամ արժողությամբ թանկարժեք գույք և 8 մլն դրամ արժողությամբ արվեստի գործ։

carukyan dustr nver

Բանկային հաշիվներում առկա միջոցները եղել են՝ 1 մլն 280 հազար դոլար, իսկ կանխիկ՝ 190 մլն դրամ և 160 հազար դոլար։

Բացի 8 մլն դրամ պատգամավորական աշխատավարձից, նա Ռ. Մելքոնյան և ընկերներ ՍՊԸ-ից ստացել է 26 մլն դրամ՝ որպես շահաբաժին և 52 հազար դոլար՝ բանկից։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով