Մամուլ

Պարեկը ակտ չգրելու դիմաց քաղաքացուն ստիպել է խանութից իր համար կոշիկ գնել․ «Առավոտ»

Պարեկը ակտ չգրելու դիմաց քաղաքացուն ստիպել է խանութից իր համար կոշիկ գնել

Պարզվում է՝ մերօրյա պարեկները ոչ թե վկայականի մեջ դրած թաքուն փող են վերցնում, այլ՝ կաշառքն ընդունում են նոր ձեւերով. «Բազմաթիվ պարեկներ բռնվել են, որ փող են առել:

Նաեւ ես ինֆորմացիա ունեմ, որ պարեկ է եղել՝ քաղաքացուն բռնել է ու ասել՝ վրեդ ակտ չեմ գրում, էս խանութում մի հատ կոշիկ եմ տեսել, կառնե՞ս՝ էթաս: Ա՛յ Աբու Հասան:

Էդ կոշիկը առել, տվել է, պարեկը ակտ չի գրել: Դե, հիմա թող գնա Վարդաշենի գաղութ, միլիցեքի գաղութ, կոշիկները հագնի, իրան զգա Ալլադին, խցից դուրս գա, էթա ֆռա, հետ գա»,- Aravot.am-ի հետ զրույցում պատմել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Հիշեցնենք՝ երբ երկու տարի առաջ Երեւանում ներդրվեց պարեկային ծառայությունը, մեզ խոստանում էին անկաշառ, գերպրոֆեսիոնալ «կինոյի հերոսներ»: Շամշյանի խոսքով՝ որոշ պարեկների հակաօրինական գործողությունների եւ «հաբրգածության» հետեւանքով վարկաբեկվում է ողջ պարեկային ինստիտուտը.

«Ես բազմաթիվ ֆոտոռեպորտաժներ եւ տեսանյութեր եմ արել, որ նույն պարեկը մարդու կյանք է փրկել:

Վթարի վայրում քաղաքացին կանգնած, ծխախոտը բերանին, բերանը մինչեւ ստամոքսը բաց, հռհռում է, ասում է՝ «հլը նայի, պարեկը ձորից պատգարակով մարդուն հանում ա, չի կարում իրա գլխարկը բռնի, պարեկի գլխարկը ընկնում ա»:

Դե արի, էդ ժամանակ ասա՝ ա՛յ տախտակ, պարեկը մարդ է փրկում, գլխարկն էլ կարա էդ ժամանակ ընկնի, ոտքն էլ կարա սայթաքի»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում