Մամուլ

Ավտովթարից մահացել է Հրանտ Բագրատյանի եղբայրը

Ավտովթարից մահացել է Հրանտ Բագրատյանի եղբայրը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 00։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 57-ամյա Մհեր Բ․-ն իր վարած Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայի և Ռուբինյանց փողոցի հատման վայրում բախվել է բաժանարար բետոնե պատնեշին։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ քննիչի հանձնարարականով՝ դին տեղափոխում էին դիատար, կատարվեց զննություն և մահացածի մոտ հայտնաբերվեց խոշոր չափի գումար (դոլար)։

porsh cayene varord

Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ մահացածը ավտոմեքենան վարելիս, հանկարծամահ է եղել։

Bavnews.am-ի տեղեկություններով մահացածը ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանի եղբայրն է՝ 57-ամյա Մհեր Բագրատյանը։ Նա գործարար էր։ 

Կիսվել էջում