Մամուլ

Պատուհանից ընկած 5-ամյա տղան մի քանի ժամ մնացել է ձյան մեջ

Պատուհանից ընկած 5-ամյա տղան մի քանի ժամ մնացել է ձյան մեջ

Քրեական գործ է հարուցվել Վոլգոգրադի մարզի Վոլժսկի քաղաքի մի բնակչուհու նկատմամբ, ում որդին երրորդ հարկի պատուհանից ընկել է ու երկար ժամանակ մնացել ձյան մեջ։ Տղան ծանր վիճակում հոսպիտալացվել է:

ՆԳՆ տարածքային վարչության տվյալներով՝ փետրվարի 2-ի առավոտյան անցորդները բնակելի շենքի պատուհանների տակ ընկած վիճակում հայտնաբերել են հինգ տարեկան տղայի և զանգահարել ոստիկանություն։ Իրավապահները պարզել են, որ երեխան ընկել է երրորդ հարկի պատուհանից։

Երեխան տանը մենակ է եղել, իսկ մայրը ընկերուհու հետ երեկոյան ժամանցի վայրեր է գնացել։ Նա վերադարձել է միայն առավոտյան, երբ ոստիկաններն արդեն դեպքի վայրում էին։

Կնոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել, նա իրեն մեղավոր է ճանաչել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ երկրից չբացակայելու մասին։

Երեխան այժմ հիվանդանոցում է՝ ծայրահեղ ծանր վիճակում։

Կիսվել էջում