Աշխարհ

Ձերբակալվել է 16 տարի հետախուզման մեջ գտնվող՝ շեֆ խոհարարի անվան տակ թաքնվող հայտնի մաֆիոզ Էդգարդոյին

Ձերբակալվել է 16 տարի հետախուզման մեջ գտնվող՝ շեֆ խոհարարի անվան տակ թաքնվող հայտնի մաֆիոզ Էդգարդոյին

16 տարի հետախուզման մեջ գտնվելուց հետո Ֆրանսիայում հայտնաբերվել և ձերբակալվել է հայտնի մաֆիոզ Էդգարդո Գեկոն։ Այդ մասին հայտնում է BBC-ն։ 

Նշվում է, որ վերջինս աշխատում էր որպես շեֆ խոհարար։ Գրեկոն 2006 թվականից հետախուզման մեջ էր գտնվում 1991 թ. 2 եղբայրների սպանության և ևս մեկ հոգու նկատմամբ սպանության փորձի մեղադրանքով։

Դեպքը տեղի է ունեցել 2 մաֆիոզ խմբերի միջև առաջացած մրցակցության պատճառով։ Գրեկոյին մեղադրանք է առաջադրվել եղբայրներին ծեծի ենթարկելու միջոցով մահվան հասցնելու, նրանց մարմինները այրելու մեջ։

edgardo geko

Դատարանը նրան դատապարտել է ցմահ ազատազրկման։ 63-ամյա Գրեկոն իտալական Նդրանգետա մաֆիայի անդամ է։

Նրա ձերբակալությունը տեղի է ունեցել Սենտ-Էտիեն քաղաքում, որտեղ էլ բնակվում էր Պաուլո Դիմիտրիո կեղծանունով և աշխատում էր իբրև թե շեֆ խոհարար տեղի պիցցերիաներից մեկում։

Կիսվել էջում