Ազատ խոսք

Պառլամենտում կան մարդիկ, ովքեր համարում են, որ եթե Սասունն ու Էդմոնը իրար խփում են, իրանք պիտի ոչ թե բաժանեն, այլ վրա տան

Պառլամենտում կան մարդիկ, ովքեր համարում են, որ եթե Սասունն ու Էդմոնը իրար խփում են, իրանք պիտի ոչ թե բաժանեն, այլ վրա տան

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Արմեն Մինասյանը։

«Ինձ էտքան չի մտահոգում պառլամենտում երկու տղամարդ պատգամավորի լեզվակռիվն ու ծեծկռտուքը։ Դա հանրային գործչի համար վարքագծի ցածր, ոչ ցիվիլ վարքագիծ ա, իհարկե, բայց նման բան պատահում ա, օրինակ՝ Թայվանում, Վրաստանում և այլն։

Ինձ ավելի շատ մտահոգում ա էն փաստը, որ պառլամենտում կան զգալի թվով մարդիկ, ովքեր համարում են, որ եթե Սասունն ու Էդմոնը իրար խփում են, իրանք պիտի ոչ թե բաժանեն, այլ վրա տան, հետևից ու առաջից նույնիսկ քացով խփեն։

Մաուգլու ու Առյուծ արքայի մեջ մի հատ կենդանի կա, տիպիկ։ Էտ կենդանին բնության մեջ ոհմակով ա լինում, մենակով ոչինչ ա, բայց էտ կենդանին գեղարվեստական գրականության մեջ միշտ հայտնվում ա աբիժնիկի ֆրակցիայում, պատահաբար իշխանական լիազորություններ ա ստանում ու միշտ իրա հետևից ավերածություններ ա թողնում»։

Կիսվել նյութով