ՄամուլՏեսանյութ

«Այս ամենն ունի մեկ նպատակ, խեղճացնել քաղաքական մեծամասնությանը»․ Նիկոլ Փաշինյանը խոսեց ծեծկռտուքի մասին (Տեսանյութ)

«Այս ամենն ունի մեկ նպատակ, խեղճացնել քաղաքական մեծամասնությանը»․ Նիկոլ Փաշինյանը խոսեց ծեծկռտուքի մասին

Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես այսօր դիտելով առավոտյան տեղի ունեցածի տեսագրությունը մի պարզ հարց եմ տալիս. Իսկ ի՞նչ գործ ուներ ելույթ ունեցողը այնտեղ կանգնած:

Երբ ամբիոնից իջնում էր և մեծ արագությամբ ընթանում էր դեպի պատգամավոր Սասուն Միքայելյանը, ինչի՞ համար էր գնում: Քաղաքական երկխոսություն ծավալելո՞ւ:

Կամ որտեղի՞ց վստահությունը, եթե նույնիսկ Սասուն Միքայելյանը տեղից վեր էր կացել, եթե նույնիսկ տեղից շարժվել էր, որտեղից վստահությունը, որ նա ուղղակի վրդովմունքը այդ ձևւով արտահայտելով դուրս չէր գալու այս դահլիճից»,-ասաց Փաշինյանը:

Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում

Կիսվել էջում