Ազատ խոսք

«Պաշտոնապես ներողություն եմ խնդրում Նար-Դոսից». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Պաշտոնապես ներողություն եմ խնդրում Նար-Դոսից իր հրաշալի պատմվածքը Թումանյանին վերագրելու համար:

Մնացած մասով ամեն ինչ ճիշտ է. կանանց եւ երեխաներին նկատմամբ բռնության արդարացման որեւէ փորձ ապազգային գործունեություն է, Հայաստանը միջնադարյան խավարի երկիր ունենալու անիրագործելի երազանք: Թույլ չենք տա»:

Հիշեցնենք, որ երեկ Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը Նար-Դոսի «Թե ինչ պատահեց, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց» պատմվածքը վերագրել էր Հովհաննես Թումանյանին:

Կիսվել էջում