Մամուլ

«Չվախենաք կարտոֆիլի գնից, կկարգավորվի». ինչ գներ են շուկայում

«Չվախենաք կարտոֆիլի գնից, կկարգավորվի». ինչ գներ են շուկայում

ArmLur.am-ը գրում է․ Արդեն մի քանի օր է, ինչ հանրությունը քննարկում է կարտոֆիլի բարձր գինը: 

ArmLur.am-ը կարտոֆիլի գնի շուրջ զրուցեց Ագրոգյուղացիական միավորում ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանի հետ եւ հետաքրքրվեց կարտոֆիլի բարձր գնի պատճառների մասին.

«Չվախենաք կարտոֆիլի գնից, կկարգավորվի: Ես ինքս եմ այսօր կիլոգրամը 500 դրամով ձեռք բերել: Այսօր մեկը լուսանկար էր հրապարակել այն մասին, թե կարտոֆիլի գինը 1490 դրամ է: Չկա նման բան:

Մեկ ամիս առաջ էր թարմ կարտոֆիլը վաճառվում 1500 դրամով, այն էլ՝ ջերմոցի: Բայց հիմա բարձր գնի պատճառն այն է, որ կարտոֆիլի բերքի հասունանալն անձրեւների պատճառով 15 օրով հետ է ընկել»:

kartofil

Մասնագետի խոսքով, մեկ շաբաթից կարտոֆիլի մեծածախ գինը 300-350 դրամ կդառնա, խանութներում, սուպերմարկետներում՝ 400-500 դրամ եւ այդպես կպահպանվի: Ի դեպ, տեղեկացնենք, որ այսօր սուպերմարկետներում եւ բանջարեղենի առեւտրի կետերում թարմ կարտոֆիլի մեկ կիլոգրամը 600-700 դրամ է, իսկ հինը՝ 400-500 դրամ:

«Ստեղծված իրավիճակի գլխավոր պատճառը մեր կառավարության տգետ քաղաքականությունն է, որ գյուղատնտեսության նախարարություն չունենք, իսկ էկոնոմիկայի նախարարարությունն էլ անհասկանալի է, թե ինչ է անում գյուղատնտեսության համար»,- նկատեց Բերբերյանը:

Մեր զրուցակցի խոսքով, կարտոֆիլի թանկացման մյուս պատճառներից մեկն էլ պարարատանյութի բարձր գինն է, որը հունվար, փետրվար ամիսներին է թանկացել: «Մեր կառավարությունը դեռ դեկտեմբերին կարող էր 6000 դրամով պարարտանյութ ձեռք բերել եւ պահեստավորել, բայց չարեց:

Իսկ հիմա թանկ գնով են ձեռք բերել, 9000 դրամը սուբսիդավորել, տպավորություն է, որ ներկրողին է աջակցում, այլ ոչ թե գյուղացուն: Սովորաբար աշնան ամիսներին պարարտանյութը էժանանում է, իսկ գարնանը, հակառակը՝ թանկանում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով