Մամուլ

Ողբերգական դեպք Եղեգնուտ գյուղում. ջրասուզակը լճից դուրս է բերել 19-ամյա տղայի դին

Ողբերգական դեպք Եղեգնուտ գյուղում. ջրասուզակը լճից դուրս է բերել 19-ամյա տղայի դին

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղ ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:20–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնուտ գյուղում գտնվող լճերից մեկում քաղաքացի է ջրահեղձ եղել և դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ԱԻՆ ՓԾ Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, սակայն անհրաժեշտություն է եղել, որպեսզի որոնողական աշխատանքներին ներգրավվի ջրասուզակը:

Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների թիվ 18  ջոկատի փրկարարները ջրասուզակի հետ մոտ 3 ժամ կատարեցին որոնողական աշխատանքներ:

diak shtap ognutyun

Ջրասուզակը մի քանի անգամ սուզվեց ջրի տակ, սակայն տեսանելիությունը շատ վատ էր, այնուամենայնիվ, մոտ 3 ժամ անց ջրասուզակին հաջողվեց հայտնաբերել երիտասարդի դին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ջրահեղծ եղած քաղաքացին Արմավիր քաղաքի բնակիչ, 19-ամյա Սամվել Ո.-ն էր: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նա իր 4 ընկերների հետ եկել է նշված վայր լողանալու:

Մեկ անգամ մտել են լիճ, դուրս են եկել, հետո նորից են մտել ու այդ ժամանակ Սամվելը հայտնել է, որ չի կարողանում  դուրս գալ:

Ընկերները  փորձել են օգնել, սակայն չեն կարողացել և անմիջապես ահազանգել են 911:

Կիսվել նյութով