ՄամուլՏեսանյութ

«Չորս երեխա ունեմ, հինգերորդին ենք սպասում, բայց ինձ նպաստ չեն տալիս». գյուղացին՝ Փաշինյանին (Տեսանյութ)

«Չորս երեխա ունեմ, հինգերորդին ենք սպասում, բայց ինձ նպաստ չեն տալիս». գյուղացին՝ Փաշինյանին (Տեսանյութ)

ՀՀ վարչապետը ծանոթացել է Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրի համայնքային կենտրոնի վերանորոգման և տարածքի բարեկարգման շինարարական աշխատանքներին: Փաշինյանը հանդիպել է նաև բնակիչների հետ, լսել նրանց բարձրացրած խնդիրները.

«Անչափահաս չորս երեխա ունեմ, հինգերորդն էլ ունենալու ենք, բայց ինձ նպաստ չեն տալիս: Ես Վրաստանի քաղաքացի եմ, երեխեքս՝ ՀՀ»,- ասել է տղամարդը: 

Փաշինյանը ներկայացրել է Կառավարության մոտեցումը. «Մարդը աշխատունակ ա, ինչի՞ պիտի նպաստ ստանա: Էսօր ընկերությունները գնում եմ, ուրիշ երկրներից աշխատող են հրավիրում, որ գան, ՀՀ-ում աշխատեն: Ամբողջ հանրապետությունում շինարարություն է: Առողջ մարդը պետք է աշխատի, ընտանիքը պահի»:

Տղամարդն էլ ի պատասխան նշեց, որ ինքն աշխատում է, իր երեխաներին պահում է, սակայն ուզում է, որ ամեն բան հավասար լինի։ 

Մանրամասն՝ ստորև տեսանյութում

Կիսվել էջում