ՄամուլՏեսանյութ

Ես իմ տեսակետը չեմ փոխել. Առուշ Առուշանյան

Ես իմ տեսակետը չեմ փոխել. Առուշ Առուշանյան

Այս մասին այսօր Գորիսում լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում իր անձի շուրջ քննարկումներին։

«Ավելի քան մեկ տարի է ես ոչ մի կուսակցության չեմ սատարում և չեմ կարծում, որ մարդկանց անցած ուղին մեկ վայրկյանում պետք է դնել, քննադատել։

Իմ հայացքներում ոչինչ չի փոխվել, ես Հայաստանի Հանրապետության համար պատրաստակամ մարդ եմ ու իմ պետության կողքին կանգնած եմ։

Ինչ վերաբերվում է իշխանությունների հետ համագործակցությանը, նույնիսկ, երբ ես եղել եմ կալանավայրում, համայնքապետարանը համագործակցություն է ունեցել իշխանությունների հետ Դա ոչ մի կապ չունի նրա հետ, ինչի համար ինձ քննադատում են։ Այդ խոսակցությունները ոչ տեղին են։

Խնձորեսկի օրինակով ասեմ, այդ նույն ժամանակ ես վարչապետին էլ, ՏԿԵ նախարարին էլ ներկայացրել եմ, որ Խնձորեսկը սահմանամերձ է և ունի ճանապարհի խնդիր։

Գործընթացները մի փոքր դանդաղ էին, իրենք զանգահարել են ու մոտ օրերս նախագիծը կդրվի տենդերի։

Այս դեպքում ես չէի կարող իմ անձնական շահով կամ տեսակետով առաջնորդվել, ես պատասխանատվություն եմ կրում 30․000 բնակչի համար, հետևաբար հարաբերությունները չեն կարող լինել սուբյեկտիվ, անձնական դաշտում»,- ասաց Գորիսի քաղաքապետը։

Կիսվել էջում