Մամուլ

Գարիկ Սարգսյանը դատի է տվել վարսավիրի ծեծի մասին լուրերը հայտնած լրատվամիջոցին

Գարիկ Սարգսյանը դատի է տվել վարսավիրի ծեծի մասին լուրերը հայտնած լրատվամիջոցին։

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր կրկին հերքեց այն խոսակցությունները, որ երբ վարսավիրը մերժել է իրեն արտահերթ սպասարկել, ինքը մարդ է ուղարկել նրան ծեծելու։ Մարզպետն ասաց, որ այդ գործով նախաքննությունը շարունակվում է, սակայն ինքը նաև այլ ուղղությամբ է շարունակում աշխատանքը։

Սարգսյանի խոսքով՝ իրենք այդ լուրերը տարածած լրատվամիջոցից պահանջել են, որ հրապարակի նաև հերքում, սակայն մերժում են ստացել։ Դրանից հետո՝ այսօր, մարզպետը դիմել է դատարան՝ լրատվամիջոցին մեղադրելով զրպարտության մեջ։

Մարզպետ Սարգսյանն ասաց, որ իրենք պահանջելու են հերքում հրապարակել նույն լրատվամիջոցում, ինչպես նաև փոխհատուցում վճարել նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով։

Այդ գումարը հավասար է 2 միլիոն դրամի։

Աղբյուր՝ shantnews.am

Կիսվել էջում