ՄամուլՏեսանյութ

Չեն թողնում վրան դնել, վախենում են՝ շարժումը շատ ավելի արագ թափ կհավաքի. Արթուր Վանեցյան (Տեսանյութ)

Չեն թողնում վրան դնել, վախենում են՝ շարժումը շատ ավելի արագ թափ կհավաքի. Արթուր Վանեցյան (Տեսանյութ)

News.am-ը գրում է․ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը երեկ Ազատության հրապարակում հայտարարել է անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին։ 

Գիշերը հանգիստ է անցել, որևէ խնդիր չի եղել. պայմանները իրականում բարդ են, չեն թողնում, որ տաքացուցիչներ, վրաններ լինեն, բայց մենք գիտենք`ինչ ենք անում, ուր ենք եկել և ինչքան ենք մնալու»,-այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ով մի խումբ համակիրների հետ նրանք գիշերել են Ազատության հրապարակում։

Հարցին՝ ինչ պատճառաբանությամբ ոստիկանները չեն թողել վրաններ տեղադրել, Վանեցյանը պատասխանեց. «Իրենց վախով, իրենք ուղղակի վախենում են, որ շարժումը ավելի արագ թափ կհավաքի։ Ես բոլոր մեր հայրենակիցներին ուզում եմ ասել բարի լույս, ասեմ, որ այստեղ ենք ու բոլորին սպասում ենք Ազատության հրապարակում: Եկեք Ազատության հրապարակ, ցույց տվեք ձեր վերաբերմունքը»։

artur vanetsyan payqar

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարել էր անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին, ավելի վաղ Ազատության հրապարակում նստացույց էր սկսել «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար, արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը` Սերոբ Գասպարյանը։

Ավելի ուշ 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը հայտարարել էին անժամկետ հացադուլի մասին։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով