Մամուլ

«Չգիտեմ՝ ինչ նկատի ուներ՝ եղանակային բարդություննե՞ր, թե՞ չգիտեմ»․ Հովհաննես Սահակյանի կինը՝ մանրամասներ է հայտնում

Ինչպես արդեն հայտնել էինք, Հովհաննես Սահակյանը, որը համացանցում արդեն հայտնի է դարձել, ձերբակալվել է հենց օդանավակայանում։

ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ Հ. Ս.-ն, ըստ նախնական տվյալների, տեղեկացված լինելով նախապատրաստվող հանցագործության մասին, այդ մասին չի հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։

Հաղորդման հիման վրա ՀՀ Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 473-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (հանցագործության մասին չհայտնելը)։

Քննիչի որոշմամբ Հ. Ս.-ն ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

ArmLur.am-ը զրուցել է ձերբակալված Հովհաննես Սահակյանի կնոջ հետ՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել իրականում։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում