Մամուլ

Ու եթե մեր բնակավայրերի վրա մի արկ անգամ ընկնի, դրան ի պատասխան մի քանի արկ պետք է տեղա ադրբեջանական բնակավայրերի վրա

Ու եթե մեր բնակավայրերի վրա մի արկ անգամ ընկնի, դրան ի պատասխան մի քանի արկ պետք է տեղա ադրբեջանական բնակավայրերի վրա

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ես ոչ մարդատյաց եմ, ոչ էլ արնախում, բայց վստահ եմ, որ հայրենիքի պաշտապաններիս՝ զինվորիս ու սպաներիս ուղղությամբ կրակողներին, նրանց վիրավորողներին ու սպանողներին, սահմանապահ գյուղի վրա կրակողին առանց մի վայրկյան մտածելու պետք է գետնին փռել։

Ես ծառայել եմ Տավուշի՝ Քոլագրի ու Չինարու հենակետերում, հենց նույն տարածքում, որտեղ հիմա ակտիվ մարտեր են վարվում։ Հենակետերից մեկը, որտեղ հետախուզական դիտորդություն եմ անցկացրել գտնվում էր Չինարի գյուղի մոտ։ Ադրբեջացիների հենակետերից մեկը հենց մեր Չինարիի վերևում է, դրան ի հակառակ՝ մեր հենակետը զուգահեռաբար նայում է ադրբեջանական Քյոխանաբի գյուղին։

Ուրեմն երբ թշնամին կրակում էր մեր գյուղի վրա, մեր պատասխան կրակոցը ավելի շատ ոչ թե իրենց հենակետին էր ուղղված, այլ՝ Քյոխանաբիին, քանի որ միակ միջոցը, որ մեր գյուղը կպաշտպանեինք՝ հակառակորդի գյուղի վրա կրակելով նրան լռեցնելն էր, որից հետո ականատես էինք լինում, թե ինչպես էին իրենց գյուղացիները կռիվ տալիս իրենց զինվորների հետ, որ դադարեցնեն սադրանքները։

Ու եթե մեր բնակավայրերի վրա մի արկ անգամ ընկնի, դրան ի պատասխան մի քանի արկ պետք է տեղա ադրբեջանական բնակավայրերի վրա՝ կարևոր նշանակության օբյեկտներ վնասելու նպատակով։ Սրանք են պատերազմի օրենքները, պետք է այնպես ցավացնես, որ հրաժարվեն քո վրա կրակելու մտքից։

Անփորձանք ծառայություն մեր տղերքին»։

Կիսվել նյութով