Մամուլ

Ուրալի վթարից ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում կա դրական դինամիկա

Ապրիլի 12-ին «Ուրալի» վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում կա դրական դինամիկա։ Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից։

«Ապրիլի 12-ի վթարի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած բոլոր զինծառայողների առողջական վիճակում կա դրական դինամիկա, բոլորին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն:

Նախորդիվ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում ևս կա դրական դինամիկա, այս պահին նրա վիճակն արդեն գնահատվում է ծանր, կայուն»,- ասաց նա։

ՊՆ-ից հայտնում են՝ տուժած 20 զինծառայողներից 13-ը տեղափոխվել են Երևանի և Սիսիանի զինվորական հոսպիտալներ, իսկ թեթև վնասվածքներ ստացած 7 զինվորները բժշկական լուրջ միջամտության կարիք չունեն:

Քնչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու հոդվածով: Այս տարվա չորս ամիսներին բանակում խաղաղ պայմաններում 10 զինծառայող է մահացել։

Կիսվել էջում