Աշխարհ

Ուկրաինան հայտնում է ռուսների կողմից իր դիրքերի և բնակավայրերի հրետակոծության մասին. կան վիրավորներ

Ուկրաինան հայտնում է ռուսների կողմից իր դիրքերի և բնակավայրերի հրետակոծության մասին. կան վիրավորներ

«Այսօր առավոտվանից ռուսական օկուպացիոն ուժերը Դոնբասում մի շարք հրետակոծություններ են իրականացրել ուկրաինական դիրքերի և առաջնագծին մոտ տեղակայված բնակավայրերի դիրքերի ուղղությամբ, այդ թվում՝ «Մինսկի պայմանագրերով» արգելված զենքերի կիրառմամբ»,- այս մասին հայտնում է Joint Forces Operations ֆեյսբուքյան էջը։

rusastan zinvorner

Մասնավորապես, զինվորականների տվյալներով՝ մինչև ժամը 11:00-ն տեղի է ունեցել 29 գնդակոծություն, 27-ը արգելված զինատեսակներից։ Ժամը 15-ի դրությամբ գնդակոծությունների թիվը հասել է 34-ի, գնդակոծվել է ավելի քան 20 բնակավայր, վիրավորվել է ուկրաինացի երկու զինծառայող։

Նշենք, որ այսօր վաղ առավոտից Ռուսաստանը 7000 զինծառայող է ուղարկել Ուկրաինայի հետ սահման։

Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուղևորվել էր Դոնբասի՝ ռազմական գործողությունների գոտի, այս մասին տեղեկանում ենք նրա ինստագրամյան էջից, գրում է МК-ն:

Կիսվել նյութով