Աշխարհ

Ուկրաինան ազատագրել է Վիսոկոպոլյեն

Ուկրաինան ազատագրել է Վիսոկոպոլյեն

Խերսոնի շրջանի Վիսոկոպոլյե գյուղում բարձրացվել է Ուկրաինայի պետական ​​դրոշը, հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլո Տիմոշենկոն։

«Վիսոկոպոլ. Խերսոնի շրջան. Ուկրաինա. Այսօր»,- գրել է նա սոցցանցում։

ukraina zinvorner

Տիմոշենկոն բարձրացված դրոշով լուսանկար է հրապարակել, սակայն գյուղի ազատագրման մասին պաշտոնական տեղեկություն առայժմ չկա։

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի երեկոյան ամփոփագիրը չի հաղորդում Վիսոկոպոլյեի ազատագրման մասին։

Նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի օրը անցկացրել է գերագույն հրամանատարական շտաբի երրորդ նիստը՝ մեկ շաբաթվա ընթացքում։

«Չեմ մանրամասնի, բայց ուկրաինական դրոշները վերադառնում են այնտեղ, որտեղ պետք է լինեն»,- հանդիպումից հետո ասել է նա։

Կիսվել նյութով