Մամուլ

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում․ 72-ամյա վարորդը ՈՒԱԶ-ով վթարի է ենթարկվել․ կա 8 վիրավոր

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում․ 72-ամյա վարորդը ՈՒԱԶ-ով վթարի է ենթարկվել․ կա 8 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 17։10-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 72-ամյա Ատավազդ Փ․-ն իր վարած ՈՒԱԶ 452 D մակնիշի ավտոմեքենայով Մ 16 միջպետական ճանապարհի 46 կմ հատվածվում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արտավազդ Փ․-ն, ուղևորներ՝ Տավուշի մարզի բնակիչներ 71-ամյա Սուսաննա Ե․-ն, 71-ամյա Արմեն Ե․-ն, 55-ամյա Դոնարա Ա․-ն, 48-ամյա Խալիսա Կ․-ն, 75-ամյա Սիրան Մ․-ն, 61-ամյա Արևիկ Ե․-ն և 78-ամյա Սերժիկ Փ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։

uaz avtovtar

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Նասիբյանի գլխավորությամբ։

Վթարի մասի ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

Կիսվել նյութով