Աշխարհ

Ուկրաինայի Գերագույն դատարանի ղեկավարը կալանավորվել է

Ուկրաինայի Գերագույն դատարանի ղեկավարը կալանավորվել է

Մայիսի 15-ին կալանավորվել է Ուկրաինայի Գերագույն դատարանի ղեկավար Վսևոլոդ Կնյազևը։ Այս մասին տեղեկացրել են միանգամից մի քանի ուկրաինական ԶԼՄ-ներ՝ հղում կատարելով Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (NABU) աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ իրավապահներն արձանագրել են մոտ 3 մլն դոլարի չափով կաշառքի ստացման պահը։

Ըստ ստացված տվյալների՝ Գերագույն դատարանի մեծ պալատը քննել է Պոլտավայի հանքարդյունաբերության և վերամշակման գործարանի Ferrexpo-ի բաժնետոմսերի 40,19%-ի սեփականության վերաբերյալ գործը։ Ապրիլի 19-ի որոշմամբ դատարանը թողել է Ժևագոյին նշված բաժնետոմսերը՝ չեղյալ համարելով նախորդ որոշումը։

Ըստ հրապարակումների՝ Ազգային հակակոռուպցիոն բյուրոն պարզել է, որ Գերագույն դատարանի ղեկավար Վսևոլոդ Կնյազևը մոտ 3 միլիոն դոլար կաշառք է ստացել նշված որոշման համար։

Կնյազևի կալանավորման ֆոնին խուզարկություններ են իրականացվում Գերագույն դատարանի ևս 18 դատավորների մոտ, որոնք քննել են Պոլտավայի գործը։

Հիշեցնենք, որ Վսևոլոդ Կնյազևը Գերագույն դատարանի ղեկավարն է 2021 թվականի դեկտեմբերի 1-ից։

Կիսվել էջում