Մամուլ

Ու՞մ մեղքով են Հայաստանի քաղաքացիները Եգիպտոսում մնացել բախտի քմահաճույքին

Ու՞մ մեղքով են Հայաստանի քաղաքացիները Եգիպտոսում մնացել բախտի քմահաճույքին: Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում գտնվում է ՀՀ մոտ 100 քաղաքացի։

Դեպքի հետ կապված՝  SHANTNEWS.am-ը զրուցել է Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի տեղակալ Ստեփան Փայաշլյանի հետ, որը նշեց, որ Քաղավիացիայի կոմիտեն ստացել է տեղեկատվություն, որ չվերթը հետաձգվում է 24 ժամով:

«Մի կողմը պնդում է, որ գումարային խնդիր է, մյուս կողմը պնդում է, որ օդանավի բացակայության հարցն է: Քանի որ գործարքը կատարվում է Հայաստան-Եգիպտոսում այլ գործակալ-ավիաընկերություն եռակողմ գործարքի չափանիշով, ապա պետք է 3-ը միասին լինեն, որպեսզի ամեն բան հասկացվի»:

Քաղավիացիայի կոմիտեից մեզ հետ զրույցում ասացին՝ չկա նման բան, որ չվերթն ընդհանրապես չի լինելու, կամ հետագա չվերթները վտանգված են:

Այն հարցին, թե արդյո՞ք տեղեկություն կա՝ ուղևորները փոխհատուցում ստանալո՞ւ են, թե՞ ոչ, մեզ պատասխանեցին.

«Դեռ կանոնակարգվում է, քաղաքացիները կարող են դիմել համապատասխան մարմիններին, այդ հարցի լուծումը մեր տիրույթում չէ: Մեր տիրույթում է թռիչքների անվտանգության ապահովումը, կոմերցիոն հատվածը, ավիաընկերության և քաղաքացու միջև հարաբերությունները: Մենք այս պահին ունենք տեղեկատվություն, որ քաղաքացիների սլոթները վաղվա համար արդեն օդանավակայանում հաստատել են»:

Աղբյուր՝ shantnews.am

Կիսվել նյութով