Մամուլ

Կառավարությունը պատրաստ է վճարել ՀՀ քաղաքացիներին Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար

Կառավարությունը պատրաստ է վճարել ՀՀ քաղաքացիներին Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար։

Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով Եգիպտոսում գտնվում է մոտ 100 ՀՀ քաղաքացի: Արդեն երրորդ օրն է ինչ ՀՀ քաղաքացիները Եգիպտոսից չեն կարողանում վերադառնալ Հայաստան: Մի կողմը պնդում է, որ տուրիստական ընկերությունների միջև խնդիր է, մյուս կողմը պնդում է, որ պատճառը տուրիստական գործակալության չվճարված գումարներն են ավիաընկերությանը։

Արտաքին գործերի նախարարությունը և ՀՀ կառավարությունը պատրաստակամություն են հայտնել ՀՀ քաղաքացիներին Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական էջից` Կառավարությունը պատրաստ է վճարել ՀՀ քաղաքացիներին Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար:

Կիսվել նյութով