Մամուլ

Որ թվականի քարտեզներով կիրականացվի սահմանագծումը․ Արմեն Գրիգորյանը փակագծեր է բացել

Որ թվականի քարտեզներով կիրականացվի սահմանագծումը․ Արմեն Գրիգորյանը փակագծեր է բացել

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույց են ունեցել եւ քննարկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

Գրիգորյանը շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս Խորհրդային Միության տարիներից գոյություն ունի սահման` ընդգծելով նաև, որ ըստ 1991 թվականի «Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին» համաձայնագրի՝ կողմերը ճանաչել են այդ սահմանը, վավերացրել Համաձայնագիրը իրենց խորհրդարաններում և դարձրել այն երկու երկրների օրենսդրության անբաժանելի մաս:

hh sahman

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը նաև քննարկել են ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահությանն առընչվող հարցեր։ Հայաստանը ՀԱՊԿ նախագահությունը ստանձնել է 2021-ի սեպտեմբերին։

Նշենք, որ երեկ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում  Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնեց, թե այս  պահին հստակություն չկա, թե որ քարտեզն է հիմք ընդունվելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման համար։

Ըստ Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ Խորհրդային Միության տարիներին սահմանագծման գործընթացը հենց 20-ականներին է սկսվել, և հետագայում ձևավորված քարտեզների հիմքը եղել է այդ թվականների քարտեզը:

Կիսվել էջում