Օգտակար

Որքան է անհրաժեշտ քայլել ավելորդ քաշից ազատվելու համար

Որքան է անհրաժեշտ քայլել ավելորդ քաշից ազատվելու համար

Ավելորդ քաշից ազատվելու համար շատերը սպորտով են զբաղվում, այցելում են մարզասրահներ կամ հետևում են տարբեր դիետաներին, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ավելորդ քաշի դեմ պայքարում ոչ պակաս արդյունավետ է հասարակ քայլքը:

Քայլելն ամենապարզ, սակայն նաև ամենաարդյունավետ վարժություններից է: Այն օգնում է բարելավել առողջական վիճակն ու մկանային տոնուսը: Քչերը գիտեն, որ հենց նման բնական վարժություններն են օգնում ազատվել ավելորդ կիլոգրամներից ընդամենը մեկ ամսում:

Դրա համար անհրաժեշտ է նաև հետևել սննդակարգին և ֆիզիկական վարժություններ կատարել:

Առաջին հերթին, պետք է հաշվի առնել, որ քայլելու ընթացքում այրվող կալորիաների քանակը որոշվում է երկու գործոնով` քայլելու տևողականությամբ և ձեր քաշով: Օրինակ, եթե դուք 1 ժամում 7 կմ եք քայլում, ապա կայրեք 400 կալորիա: Եվս 5 կիլոմետրը հավելյալ 300 կալորիա կայրի:

qaylel zbosnel

Եթե հետևողական լինեք և հստակ ծրագիր ունենաք, ապա արդյունքը սպասեցնել չի տա:

Այս հաշվարկները կօգնեն.

1,6 կմ = 2000 քայլ և 100 կալորիա

1 կգ = 7000 կալորիա

Մեկ շաբաթում 1 կգ նիհարելու համար անհրաժեշտ է օրական 1000 կալորիա կորցնել: Օրական 20000 քայլը կօգնի մեկ շաբաթում 1 կգ նիհարել:

Սակայն հարկ է հիշել, որ առողջությանը վնաս չհասցնելու համար չի կարելի գերծանրաբեռնել օրգանիզմը: Զբոսանքի տևողությունն ու քայլքի արագությունը հարկավոր է աստիճանաբար ավելացնել, այլապես կարող են լուրջ խնդիրներ ի հայտ գալ:

Սակայն շաբաթական մեկ անգամ զբոսնելը ոչ մի արդյունք չի տա, ուստի ցանկալի արդյունքին հասնելու համար հարկավոր է շաբաթական գոնե 2-3 անգամ զբոսնել: Նաև հարկ է հիշել, որ զբոսանել կարելի է ուտելուց առնվազն 1-1.5 ժամ հետո:

Կիսվել նյութով