Մամուլ

Որտեղ տեղի կունենա Կոմանդոսի հոգեհանգիստն ու հուղարկավորությունը

Որտեղ տեղի կունենա Կոմանդոսի հոգեհանգիստն ու հուղարկավորությունը

Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 2-ին՝ ժամը 18.00-ին, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Տեղեկությունը հայտնում է լեգենդար զորահրամանատարի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները պատշաճ կազմակերպելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը։

Ապրիլի 3-ին՝ ժամը 11.00-ին, Կոնդի Սբ.Հովհաննես եկեղեցում տեղի կունենա հոգևոր արարողակարգ:

Շուշիի ազատագրում

Արկադի Տեր-Թադևոսյանը, դեռևս կենդանության օրոք հայտնած ցանկության համաձայն, կհուղարկավորվի Դավիթաշենի ընտանեկան գերեզմանոցում, ապրիլի 3-ին՝ ժամը 13.00-ին:

Հիշեցնենք` Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, կյանքից հեռացավ երեկ` մարտի 31-ին։

Նա խորհրդային բանակի կազմում ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում։ 1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։

Կիսվել էջում