Մամուլ

«Որպես հայ մարդ, 16 տարեկան աղջկան հարցաքննության կանչելը անընդունելի եմ համարում»․ Ծառուկյանը՝ Թովմասյանի դուստրերի մասին

«Էսօր հիմնական խնդիրը Թովմասյանն է, խնդիր չկա, թող հանցակազմ ներկայացնեն, հանցակազմ լինի, որ նա ինչ-որ հանցանք է կատարել, մենք բոլորս միասին կողմ ենք, թող պատժեն: Բայց ասենք իմ համար, ես որպես հայ մարդ, ընտանիքի մարդ, տեսնելով 16 տարեկան աղջկան կանչեն հարցաքննության, ինչ-որ չարաշահումներ, դա իմ համար անընդունելի է»:

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ասեց Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով, Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին ԱԱԾ-ում հարցաքննելուն։

«Եթե ցանկացած գործուենության մեջ կա հանցակազմ, հանցանք, անօրինականություն, պատժելի է: Բայց ասենք,  ես տեսնելով նրա ընտանիքի հանդեպ, 16, 18 տարեկան աղջիկը, որոնց հանդեպ քննություն է, դա իմ համար անընդունելի է»,- նշեց Ծառուկյանը:

Կիսվել էջում