ՄամուլՏեսանյութ

ԱԺ շենքի մոտ կոտրել են պատգամավորի ավտոմեքենայի ապակիները․ (Տեսանյութ)

ԱԺ շենքի մոտ կոտրել են պատգամավորի ավտոմեքենայի ապակիները։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ վնասել են Ազգային ժողովի պատգամավոր Քրիստինե Պողոսյանի ավտոմեքենան:

Քրիստինե Պողոսյանը, ով «Իմ քայլը» դաշինքից ընտրված պատգամավոր է, իր Mini cooper մակնիշի 018 HH 11 համարանիշի ավտոմեքենան կայանել է Դեմիրճյան փողոցում՝ Ազգային ժողովի շենքի հարևանութամբ, թույլատրելի հատվածում և որոշ ժամանակ անց դուրս գալով ԱԺ-ից, հայտնաբերել է իր ավտոմեքենան վնասված:

Հիշեցնենք, որ այսպիսի դեպք պատգամավորի հետ երկրորդ անգամ է կատարվում, նախորդ անգամ Պողոսյանի մեքենան վնասել էին Հյուսիսային պողոտայում։

Կիսվել էջում