Մամուլ

«Որպեսզի փարատվեն վերջին շրջանում տարատեսակ շշուկները, որ Ռոբերտի վրա քշելը Նիկոլին համոզել է հենց Լևոնը…»

Փաստաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի բան ասեմ: Եթե ուզում եք Ռոբերտ Քոչարյանի դեմը առնել, ապա դրա համար համար պետք ա վեր հանելով իր ողջ իշխանության ժամանակաշրջանը, ներկայացնել հստակ ապացույցներ, որ ինքը կատարել է այս կամ այն ապօրինությունը, ներկայացնել կոռուպցիոն սխեմաների փաստեր, ներկայացնել հարստացման փաստեր, ներկայացնել ապացույցներ որ ինքն ա տվել մարտի 1-ի կրակելու հրամանը, ներկայացնել ապացույցներ որ ինքն ա տվել հոկտեմբերի 27-ի կրակելու հրամանը և այլն:

Այսինքն, փաստերով ներկայացնել այն ամենը, ինչը ասենք Նիկոլ Փաշինյանը այս 20 տարի ա հայտարարել ա տարբեր ամբիոններից, իսկ «Հայկական ժամանակն» էլ գրել ա այդ մասին, հղում անելով միայն իրեն հայտնի աղբյուրներին: Բայց այս անգամ ամենը ներկայացնել հստակ փաստերով ու ծանրակշիռ ապացույցներով, այլ ոչ թե գեղական կարգի մերկապարանոց բամբասանքներով ու հայտարարություններով, թե «բա ինչ ապացույց, բոլորը առանց այդ էլ ամեն ինչ գիտեն»:

Անձամբ ես, ու վստահ եմ նաև ցանկացած բանական մտածող մարդ հստակ ապացույցներ ենք ուզում տեսնել ամեն հայտարարության տակ: Եթե դա չարվի ու դրա փոխարեն իշխանությունները ընդամենը քսի տան Քոչարյանի վրա իրենց ֆեյսբուքյան խունվեյբինների բանակները, ապա ակնհայտ է, որ բազմաթիվ մարդիկ ժամանակի ընթացքում կսկսեն թեքվել Ռոբերտի կողմը, առավել ևս եթե Նիկոլը չկարողանա լուծել մարդկանց սոցիալական ու իրավական խնդիրները, չկարողանա փոխել շարքային մարդկանց կյանքի որակը: Այնպես որ՝ այս պահին ամենը գտնվում է իշխանության ձեռքերում, իրենցից ա կախված թե ոնց կզարգանան իրադարձությունները ու որ կողմ: Դե ձեզ տեսնենք…

Հ.Գ. Ու իշխանությունների համար շատ կարևոր ա, որպեսզի վեր հանվի ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի ժամանակաշրջանը, այլ ամենը սկսած Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից, որպեսզի փարատվեն վերջին շրջանում տարատեսակ շշուկները, որ Ռոբերտի վրա քշելը Նիկոլին համոզել է հենց Լևոնը: Սկսեք ամեն ինչը սկզբից, այդ շշուկներն էլ կվերանան, եթե սխալ են…»:

Կիսվել նյութով