Մամուլ

Եթե Նիկոլ Փաշինյանը Հայկի փոխարեն առաջադրեր անգամ Մանվել Գրիգորյանի թեկնածությունը, ես կսատարեի. Հովհաննես Ազոյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված դերասան Հայկ Մարությանի թեկնածությունը քաղաքապետի պաշտոնում մեծ քննարկումների առիթ դարձավ հատկապես սոցցանցերում:

Մարդիկ շտապում են բողոքել, որ դերասանն ուզում է մտնել քաղաքականություն, մեկնաբանելով, որ նրա տեղը բեմն է և նա պետք է այդտեղ էլ մնա, իսկ ոմանք էլ, կարևորելով նրա մարդ տեսակը, դերասանին միանշանակ ուզում են տեսնել քաղաքապետի պաշտոնում: Այս մասին խոսում են բոլորը, բայց ոչ դերասանի գործընկերները: Մկրտիչ Արզումանյանը, Հրանտ Թոխատյանը և գրեթե բոլորը, չնայած իրենց քաղաքական ակտիվությանը, այս թեմայի վերաբերյալ նախընտրում են լռել:

Մեզ հաջողվեց խոսել դերասան Հովհաննես Ազոյանի հետ. «Ես դեռևս կուրորեն հավատում եմ Նիկոլ Փաշինյանին…. եթե նա Հայկի փոխարեն առաջադրեր անգամ Մանվել Գրիգորյանի թեկնածությունը, ես կսատարեի ))»: Հիշեցնենք, որ այս տարի Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին։ Քարոզարշավը տևելու է ընդամենը 12 օր՝ սեպտեմբերի 10-ից 21-ը:

Ընտրություններին մասնակցելու է դերասան Հայկ Մարությանը, որը գլխավորելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը, «Բարգավաճ Հայաստանից» Նաիրա Զոհրաբյանը, «Երկիր Ծիրանիից» Զարուհի Փոստանջյանը, «Երևանի հանրության» ցուցակը գլխավորելու է Անահիտ Թարխանյանը, «Ելք» դաշինքի անդամներ «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների թեկնածուն՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, «Ժողովրդական ուղի» կուսակցությունից Մանուել Գասպարյանը, «Ռեֆորմիստներ» կուսակցությունից Արտակ Ավետյանը:

Աղբյուր՝ primenews.am

Կիսվել նյութով