ՄամուլՏեսանյութ

Որոտանում ադրբեջանցին ջրի ծորակը որ փակի, ինչ եք անելու. Հրանտ Սարկիսով (Տեսանյութ)

Որոտանում ադրբեջանցին ջրի ծորակը որ փակի, ինչ եք անելու. Հրանտ Սարկիսով (Տեսանյութ)

168.am-ը գրում է․ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում և 2016 թվականի ապրիլյան և 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովը քաղաքական որոշմամբ հայկական դիքերը թշնամուն հանձնելը բնորոշեց՝ հարված գոտկատեղից ներքև, որովհետև իշխանությունը մի ձեռքով հրաման էր տալիս կամավորագրվելու, մյուս ձեռքով դադարեցնում էր լրահամալրումը։

«Այն, ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 10-ից հետո, հարված էր գոտատեղից ներքև դիրքում կանգնած այն զինվորի համար, որը չգիտի, թե ինչ պարտիա է խաղարկվում, և պահում է պետական սահմանը»,- ասաց Սարկիսովը՝ նշելով, որ ստորագրված հայտարարությամբ, որն իրավական ուժ չունի, հանձնվեց ոչ միայն՝ Արցախի մեծ մասը, այլ նաև հիմա՝ Հայաստանից տարածքներ։

«Սյունիքում մարդիկ այսօր չունեն անվտանգության երաշխիքներ։ Այդ մարզում մարդիկ 26 տարի ապրել են Որոտան համայնքում, 26 տարի Որոտանում ադրբեջանցի չեն տեսել, և հիմա ո՞վ է երաշխավորելու այս մարդկանց անվտանգությունը. չէ՞ որ միայն գույքի վնասը փոխհատուցելով՝ հարց չի լուծվում։

vorotan gyux 1

Որոտանում տեղակայված են բաշխիչ էլեկտակայաններ, կան ջրագծեր, ու հիմա եթե ադրբեջանցին Որոտանում ջրի ծորակը փակի, ինչպե՞ս է ջուրը հասնելու մեզ, կամ եթե մեկի ոտքը պետք է անդամահատել, Կապանում չեն կարողանում բավարար միջամտություն ցուցաբերել, ինչպե՞ս են այդ քաղաքացուն շտապօգնության մեքենայով այլ տեղ տեղափոխելու, բա եթե ճանապարհին կանգնած ադրբեջանցին շտապօգնության մեքենայի վարորդին ասի՝ քշի դեպի Բաքու, ի՞նչ ենք անելու։

Իհարկե՝ ԱԱԾ-ն ասել է՝ մեքենան արագ մի վարեք ճանապարհի որոշ հատվածներում, կամ տվել է հեռախոսահամարներ, բայց մի՞թե հնարավոր է այդպես քաղաքացու անվտանգություն ապահովել։ Ես խիստ կասկածի տակ եմ դնում, որ Հայաստանն իմ անվտանգության երաշխավորն է, քանի դեռ ԱԱԾ-ն հեռախոսահամար է տարածում ու կոչ անում գերի ընկնելիս զանգել։

Այս ամենի պատասխանատուն իրեն լեգիտիմ համարող ՀՀ իշխանությունն է»,- ասաց Սարկիսովը։

Առավել մանրամասն՝ 168TV-ի տեսանյութում

Կիսվել էջում