Աշխարհ

Ելիազավետա II-ը պատմել է, թե ինչն է ծառայել որպես ոգեշնչման և հույսի աղբյուր 2020 թվականին

Ելիազավետա II-ը պատմել է, թե ինչն է ծառայել որպես ոգեշնչման և հույսի աղբյուր 2020 թվականին

Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ն ամենամյա սուրբծննդյան ուղերձի ժամանակ պատմել է, թե ինչն է ծառայել որպես ոգեշնչման եւ հույսի աղբյուր անցնող 2020 թվականին, գրում է News.am-ը՝ հղում անելով ՏԱՍՍ գործակալությանը:

«Հատկանշական է, որ մարդկանց միմյանցից հեռու գտնվել ստիպած տարին որոշ առումով նաեւ մտերմացրել է մեզ: Ինձ եւ ընտանիքիս անդամներին ոգեշնչել են Թագավորության տարբեր անկյուններից մարդկանց պատմությունները, որոնք օգնել են կարիքավորներին եւ զբաղվել կամավորությամբ: Միացյալ Թագավորությունում եւ ամբողջ աշխարհում մարդիկ արժանապատվորեն արձագանքել են մարտահրավերներին, որոնք բերել է այս տարին:

Ես հպարտանում եմ նրանցով եւ զգացված եմ նրանց հանգիստ վճռականությամբ: Առանձին ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր երիտասարդությանը»,-ասել է թագուհին:

elizabeta

Թագուհին հիշեցրել է էկրանի մոտ հավաքվածներին հայտնի աստվածաշնչյան առակը՝ նշելով, որ դժվար ժամանակ բարի սամարացիները հայտնվել են ամենուր՝ հոգ տանելով եւ հարգանք տածելով բոլորի նկատմամբ անկախ սեռից, ռասայից կամ ծագումից, եւ հիշեցնելով, որ Աստծու աչքերում բոլորը հավասար են, եւ յուրաքանչյուրը եզակի է:

«Քրիստոսի ուսմունքը ծառայել է ինձ՝ որպես լույսի ներքին աղբյուր»,-ասել է Ելիզավետա II-ը: Նրա խոսքով՝ համավարակի ժամանակ որպես օրինակ կարող է ծառայել ժամանակակից քույրական գործի հիմնադիր Ֆլորենց Նայթինգեյլն ու Անհայտ զինվորը, որի կերպարը միավորում է իր մեջ միլիոնավոր մարդկանց: «Ինձ համար անմար հույսի աղբյուր են դժվար եւ անկանխատեսելի ժամանակները»,-նշել է միապետը:

Ելիզավետա II-ի խոսքով՝ այս տարի Սուրբ Ծննդյան տոնը, որը կաթոլիկներն ու բողոքականները նշում են դեկտեմբերի 25-ին, շատերի համար մռայլված է մտերիմների կորստի կամ նրանց հետ տեսնվելու անհնարինության կապակցությամբ:

«Եթե այդ մարդկանցից եք նաեւ դուք, ապա իմացեք, որ դուք միայնակ չեք, եւ թույլ տվեք հավաստիացնել, որ իմ մտքերն ու աղոթքները ձեզ հետ են»,-ասել է թագուհին:

Կիսվել նյութով