ՄամուլՄշակույթ

Որոշում եմ կայացրել թողնել իմ զբաղեցրած պաշտոնը

Որոշում եմ կայացրել թողնել իմ զբաղեցրած պաշտոնը

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը հրաժարական է ներկայացրել:

Այս մասին Մարիաննա Մխիթարյանը հաղորդագրություն է տարածել ֆեյսբուքյան իր էջում:

«Թանկագին ընկերներ, իմ հարազատ Ռուսական թատրոն, ես որոշում եմ կայացրել թողնել իմ զբաղեցրած պաշտոնը, նախքան պաշտոնավարման ժամկետի լրանալը: Այս տարիների ընթացքում դուք ինձ հարազատ մարդիկ եք դարձել:

Ցանկանում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել, թանկագիններս, իսկ հաջորդ տնօրենին բարեբեր աշխատանք եմ մաղթում: Երջանկություն, առողջություն, խաղաղություն և նորանոր ստեղծագործական հաջողություններ: Շնորհավոր Ամանոր»,-ընդգծել է Մխիթարյանը:

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրենի պարտավորությունները կատարում էր 2019 թվականից:

Կիսվել էջում