ՄամուլՏեսանյութ

Հատուկ օպերացիա Արմավիրի մարզում․ «Ջութակահար»-ին բերման են ենթարկել

Հատուկ օպերացիա Արմավիրի մարզում․ «Ջութակահար»-ին բերման են ենթարկել

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ Արմավիր քաղաքում իրականացրել են «Ջութակ նվագելով Էվրիկա չես հայտնաբերի ու Ջորջ Վաշինգտոն չես դառնա» օպերացիան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները տեղեկություն են ստացել, որ Արմավիր քաղաքում մի քաղաքացի անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում հասարակության նկատմամբ՝ տալով հայհոյանքներ:Պարեկները մոտենում են նշված վայր և այդ քաղաքացուն հորդորում են, որպեսզի նա դադարեցնի անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել, սակայն քաղաքացին ոչ միայն չի դադարեցնում, այլև սկսում է պարեկների հասցեին հայհոյանքներ հնչեցնել:

Պարեկները, ապա նրանց օգնության հասած ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները այդ քաղաքացուն բերման են ենթարկել ոստիկանության Արմավիրի բաժին, ով Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ 34-ամյա Է. Ենոքյանն է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս չի եթարկվել պարեկների օրինական պահանջին, ոստիկանության Արմավիրի բաժնի մոտ հայհոյանքներ է հնչեցրել, ինչից հետո պարեկները ստիպված նրան բերման են ենթարկել: 

Նոյեմբերի 24-ին ՀՀ ՆԳՆ ոտիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են Mercedes մակնիշի ավտոմեքենա, ապա կատարած խախտման համար վարչական պատասխանատվության ենթարկելու մասին արձանագրություն են կազմել և այդ ընթացքում ավտոմեքեմայի մեջ վարորդի կողքի նստատեղի կողային հատվածում պոլիէթիլենային տոպրակ են հայտնաբերել: 

Պարզվել է, որ նրա մեջ առկա է դեղնականաչավուն զանգված: Պարեկները ավտոմեքենան և 4 ուղևորներին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հինավոր կասկածով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին: 

Բերման ենթարկվածներն են Է. Ենոքյանը, նրա համագյուղացիներ 35-ամյա Արամ Վ.-ն, 34-ամյա Ռոման Ս.-ն և 29-ամյա Արթուր Ս.-ն: Ավտոմեքենան տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք, դեպքի փաստով էլ ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բերման ենթարկված է. Ենոքյանը Արմավիրի մարզում իրեն համարում է քրեական ենթամշակույթի ջատագով, նախկինում եղել է դատապարտված, իսկ բանտում նրան կոչել են «Ջութակահար» մականվամբ:

Կիսվել էջում