Մամուլ

«Ով էլ երկար ժամանակ նման վայրերում գտնվի՝ նման խնդիր կունենա»․ Սերժ Սարգսյանի եղբորորդին առողջական խնդիր ունի

«Ով էլ երկար ժամանակ նման վայրերում գտնվի՝ նման խնդիր կունենա»․ Սերժ Սարգսյանի եղբորորդին առողջական խնդիր ունի

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանն առողջական խնդիրներ ունի։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա պաշտպան Արթուր Պիվազյանը։

Պաշտպանը չցանկացավ մանրամասնել, թե առողջական ինչ խնդիրներ ունի Նարեկ Սարգսյանը։

«Ով էլ երկար ժամանակ նման վայրերում գտնվի՝ նման խնդիր կունենա»,- ասաց պաշտպանը։

Նա հայտնեց, որ բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարան՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ կալանավորումն ընտրելու որոշման դեմ, սակայն Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանի բողոքը։

Ըստ պաշտպանի՝ կալանավորման որոշումը չհիմնավորված է։

Պիվազյանն ասաց, որ պատրաստվում են Վճռաբեկ դատարան նույնպես բողոք ներկայացնել։

Պաշտպանը հայտնեց, որ Նարեկ Սարգսյանի տեսակցությունը մասամբ է բաց․

«Միջնորդում ենք վարույթն իրականացնող մարմին ու տվյալ անձը կարողանում է տեսակցել Նարեկ Սարգսյանին»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում