ՄամուլՏեսանյութՔաղաքականություն

«Ովքեր կկանգնեն մեր կողքին այս պահից սկսած, համաներում կհայտարարենք. Սերժ Սարգսյան

«Ովքեր կկանգնեն մեր կողքին այս պահից սկսած, համաներում կհայտարարենք. Սերժ Սարգսյան

«Էս պոպուլիստ և անբարո իշխանությունը լավագույնս ջանացել է միայն մի հարցում, որ մենք ազգովի բզկտվենք, թուլանանք, պարտվենք պատերազմում ու դատապարտվենք դանդաղ մահվան»,- «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկին հայտարարեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ առաջիկա ընտրությունները մահը հաղթելու և վեր հառնելու հնարավորություն է:

«Այս օրերին երբեմն նկատում ենք, որ փորձ է արվում քաղաքական օրակարգը սխալ ուղղությամբ տանել: Ես երբեք չեմ եղել սև-սպիտակի կամ կործանարար այլ ջրբաժանների կողմնակից…:

artur vanetsyan serj sargsyan

Մեր նպատակը ոչ թե հերթական բևեռացմանն ու պառակտումների տանելն է, այլ՝ հաղթանակով կապիտուլյանտների իշխանությանը ջախջախիչ պարտության մատնելը:

Բոլոր նրանք, ովքեր պետականակործան տականքի դեմ պայքարի խրամատում կկանգնեն մեր կողքին այս պահից սկսած, և ոչ թե՝ հաղթանակից հետո, և իրենք էլ մեզ հետ կլծվեն հասարակության մոլորված մի հատվածին հետ բերելու գործին, մենք ոչ թե ներում, այլ համաներում կհայտարարենք, քանի որ հայրենիքից թանկ ոչինչ չկա»,- հայտարարեց Սարգսյանը:

Կիսվել էջում