ՄամուլՏեսանյութ

Ոստիկանները հայտնաբերեցին հանդիպակաց դուրս եկած և հետիոտնին վրաերթի ենթարկած «BMW»-ն (Տեսանյութ)

Ոստիկանները հայտնաբերեցին հանդիպակաց դուրս եկած և հետիոտնին վրաերթի ենթարկած «BMW»-ն։

Սեպտեմբերի 3-ին համացանցում տեսագրություն էր հրապարակվել, ուր երևում է, թե ինչպես է սպիտակ «BMW» մակնիշի մեքենայի վարորդը մայրաքաղաքի Դավիթ Բեկի փողոցում վարում հանդիպակաց երթևեկելի գոտով ու վրաերթի ենթարկում մի կնոջ՝ հեռանալով դեպքի վայրից։

Նախքան տեսագրության հրապարակումը կատարվածի վերաբերյալ ոստիկանությունում ահազանգ էր հնչել և ճանապարհային ոստիկանության Երևանը սպասարկող 1-ին սպայական գումարտակի հետախուզության խմբի ծառայողները դեպքից 20 րոպե անց հայտնաբերել էին «BMW»-ն ու այն վարած անձին։

Մեքնեան տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Վրաերթի ենթարկված կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է հետաքննություն։

Կիսվել էջում