ՄամուլՏեսանյութ

Ոստիկանները կանգեցրել են ավտոմեքենան և զենքով սպառնալիքներ հնչեցրել (Տեսանյութ)

Ոստիկանները կանգեցրել են ավտոմեքենան և զենքով սպառնալիքներ հնչեցրել (Տեսանյութ)

Factor.am-ը գրում է․ Հոկտեմբերի 29-ին Ստեփանավան-Կալինինո ավտոճանապարհին ոստիկանության երկու աշխատակցի և 23-ամյա տղայի միջև միջադեպ է գրանցվել։

Տեղի ունեցածի մասին հաղորդում է ստացել փաստաբան Արա Ղարագյոզյանը․ նրան պատմել են, թե ինչպես են ոստիկանության աշխատակից ներկայացած քաղաքացիական հագուստով անձինք սկզբում մեքենայից ուժով դուրս հրավիրել իրեն և ընկերոջը, ապա սկսել զենքը ձեռքին հայհոյանքներ հնչեցնել իրենց հասցեին, որից հետո՝ հարվածել։

Նկարահանումը, որն իրականացրել է ավտոմեքենայի տեսահսկման խցիկը, հստակ արձանագրել է, թե ինչպես են ոստիկան ներկայացած երկու անձինք առանձին-առանձին հարցուփորձ անում ավտոմեքենայում գտնվողներին՝ ուր են գնում և ինչու, ապա միանգամից սկսում սպառնալ։

vostikanner

Տուժողը փաստաբանին պատմել է, որ իրենց տարել են Ստեփանավանի ոստիկանական բաժանմունք և կես ժամ պահել, ապա առանց որևէ փաստաթուղթ պահանջելու՝ բաց թողել։ Ղարագյոզյանի խոսքով՝ տեղի ունեցածը տղաներին շատ է վախեցրել։

Տեսանյութն արդեն իսկ ուսումնասիրվում է Ոստիկանության կողմից։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում

Կիսվել էջում