ՄամուլՏեսանյութ

Կրակոցներ՝ Երևանում. կան բերման ենթարկվածներ (Տեսանյութ)

Կրակոցներ՝ Երևանում. կան բերման ենթարկվածներ (Տեսանյութ)

Shamshyan.com-ի փոխանցամմբ՝ այսօր` նոյեմբերի 12-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։25-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում կրակոցներ են հնչել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արսիտակեսյանը և ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանը։

Ոստիկանները պարզել են, որ կրակոցները հնչել են Մոլդովական փողոցում գործող համակարգչային խաղերի սրահում, որտեղ զննություն կատարելուց հետո հայտնաբերել են ատրճանկից կրակված պարկուճ և արնանման հետքեր։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի՝ բաժնի պետ Հ. Արիստակեսյանի, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ Ի. Մեսրոպյանի գլխավորությամբ, իրացնելով ստացվաօ օպերատիվ տվյալները, այնուհետև ձեռնարկելով օպերատիվ-հետխուզական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը, ժամը 00։20-ի սահմաններոմ նշված սրահում Երևանի բնակիչներ՝ 24-ամյա Մեխակ Ս-ն, 26-ամյա Գևորգ Ա-ն, ոմն Արթուրը ու ոմն Ալբերտը վիճաբանել են Մոլդովական փողոցի բնակիչներ՝ 26-ամյա Արտակ Ս-ի, 25-ամյա Գեղամ Վ-ի, 27-ամյա Վարազդատ Մ-ի, Թոթովենցի փողոցի բնակիչ՝ 27-ամյա Արման Պ-ի հետ, ինչի ժամանակ էլ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

krakocner yerevan

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժի հետաքննական բաժանմունքում ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատանիշներով հարուցվել է քրեական գործ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայ ստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, դեռևս ինքնությունները չպարզված անձանց ամբողջական տվյալները և նրանց ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 4 հոգի բերման են ենթարկվել, իսկ հետո բաց են թողնվել։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով