Մամուլ

Ոչ մի նախագահ իրավասու չէ լուծարել հանրաքվեով ժողովրդի ստեղծած Հանրապետությունը․ Արտակ Բեգլարյան

Ոչ մի նախագահ իրավասու չէ լուծարել հանրաքվեով ժողովրդի ստեղծած Հանրապետությունը․ Արտակ Բեգլարյան

ԼՂՀ-ն  լուծարելու՝ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրն անօրինական է և ոչ իրավաչափ։ Այս մասին հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը X-ի իր միկրոբլոգում։

«Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը ԼՂՀ-ն լուծարելու մասին անօրինական է և ոչ իրավաչափ.

1. Ոչ մի նախագահ իրավասու չէ լուծարել հանրաքվեով ժողովրդի ստեղծած Հանրապետությունը։

2. Այդ հրամանագիրը ստորագրվել է ադրբեջանական կոշտ ագրեսիայի և ուժի սպառնալիքի արդյունքում։

Այն անվավեր է»,-գրել է Բեգլարյանը:

Կիսվել էջում