ՄամուլՏեսանյութ

Ոչ Ալեքսանդր Սարգսյանը, ոչ Լևոն Սարգսյանը չէին կարող իմ մոտ հարցեր լուծել, իմ կաբինետ մտնել․ Վովա Գասպարյան

Ոչ Ալեքսանդր Սարգսյանը, ոչ Լևոն Սարգսյանը չէին կարող իմ մոտ հարցեր լուծել, իմ կաբինետ մտնել․ Վովա Գասպարյան

ՀՀ նախկին ոստիկանպաետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 1997թ. հունիսից մինչև 2011թ. նոյեմբերը, զբաղեցնելով ռազմական ոստիկանության պետի, ապա պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, տեղյակ է եղել, որ ռազմական ոստիկանության զորամասի 3 զինծառայողներ 2001, 2004, և 2009թթ.-ից աշխատանքի են ընդունվել, բայց նշանակման օրվանից չեն ներկայացել ծառայության։

Դրա փոխարեն նրանցից մեկն աշխատել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի մոտ` որպես վարորդ, մյուս երկուսը՝ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահներն են եղել։

Անդրադառնալով վերոնշյալի վերաբերյալ լրագրողների դիտարկումներին քիչ առաջ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը արձագանքեց․

«Ես իմացել եմ դրա մասին շատ ուշ:

Ոչ մի բան թաքուն չի մնում: Ես չեմ կարող վերահսկել, թե ով որտեղ ինչ վարորդ է աշխատում:

Ազատվել եմ, հետո եմ իմացել, որ 2 հոգի վարորդ են եղել: Այդ ծառայությունը սպասարկել են իմ տեղակալները: Ոչ Ալեքսանդր Սարգսյանը, ոչ Լեւոն Սարգսյանը չէին կարող իմ մոտ հարցեր լուծել, իմ կաբինետ մտնել»:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում