Մամուլ

Ողբերգական դեպք Երևանում. թիվ 62 երթուղու ավտոբուսի վարորդը այն վարելիս հանկարծամահ է եղել

Ողբերգական դեպք Երևանում. թիվ 62 երթուղու ավտոբուսի վարորդը այն վարելիս հանկարծամահ է եղել

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Սարկավագի փողոցում՝ «Ագաթ» խանութի դիմաց, թիվ 62 երթուղին սպասարկող ավտոբուսի մեջ դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:

62 avtobus

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Արման Խալաթյանը, պարեկ Նարեկ Սաֆարյանը: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչ Ա. Եղիազարյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու պարեկները ավտոբուսի մեջ հայտնաբերել են Տավուշի մարզի բնակիչ, 51-ամյա Կարեն Ա.-ի դին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը վարել է Կարեն Ա.-ն և այն վարելիս հանկարծամահ է եղել:

avtobusi varord

Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կիսվել նյութով