Մամուլ

Ադրբեջանը հաստատել է Հայաստանի հետ սահմանին 2 անցակետերի տեղակայման վայրը

Ադրբեջանը հաստատել է Հայաստանի հետ սահմանին 2 անցակետերի տեղակայման վայրը

Ադրբեջանի Նախարարների կաբինետը փոփոխություններ է կատարել «Անցակետերի թվաքանակում և այն տարածքների ցանկում, որտեղ դրանք գտնվում են», հայտնում է նախարարների կաբինետի կառավարական կայքը։ Որոշումը ստորագրել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։

Ըստ որոշման, ինչպես և Ադրբեջանի պետական ​​սահմանի մյուս անցակետերի դեպքում, այս դեպքում էլ հստակ սահմանված են պետական ​​սահմանով նշված անցակետերի անվանումները (համարը) և այն տարածքների ցանկը, որտեղ դրանք գտնվում են։

sahman

Փոփոխություններին համապատասխան՝ հատկացվել են չորս լրացուցիչ անցակետեր՝

Էյվազլի անցակետը Կուբաթլուի շրջանում (Որոտան գյուղ) (Հայաստան-Ադրբեջան սահմանին),

Ղազանչի անցակետ Զանգիլանի (Կովսականի) շրջանում (Ղազանչի գյուղ), (Հայաստան-Ադրբեջան սահմանին),

Ֆուզուլիի միջազգային օդանավակայանի անցակետ (Ֆուզուլիի շրջան, Միրզաջամալլի գյուղ),

Զագաթալա միջազգային օդանավակայանի անցակետ (Զագաթալայի շրջան, Մուխախ գյուղ):

Կիսվել նյութով