Մամուլ

Ողբերգական դեպք Երևանում գործող «Արթմեդ» բժշկական կենտրոնում. վերելակի հորանում հայտնաբերվել է տղամարդու դի

Ողբերգական դեպք Երևանում գործող «Արթմեդ» բժշկական կենտրոնում. վերելակի հորանում հայտնաբերվել է տղամարդու դի

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում գործող «Արթմեդ» բժշկական կենտրոնում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության 911 և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Ծարավ Աղբյուր փողոցի թիվ 55ա հասցեում գործող «Արթմեդ» ԲԿ-ի վերելակը պոկվել, ընկել է և ներսում քաղաքացի է եղել:

Օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արտաշես Մուշեղյանի գլխավորությամբ:

verelak artmed

Փրկարարներն ու ոստիկանները վերելակի հորանում հայտնաբերել են տղամարդու դի և նրա մահը հաստատել է նաև նշված բժշկական կենտրոնի բժիշկը: Այս պահին նշված վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:

Փաստի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ թեպետ ահազանգը ստացվել է վերելակի պոկվելու վերաբերյալ, սակայն վերելակը ոչ թե պոկվել, այլ ըստ նախնական տեղեկությունների՝ հոսանքազրկման պատճառով քաղաքացին մնացել է վերելակի մեջ և փորձել է դուրս գալ, սակայն ընկել է հորանը:

Այս տեղեկությունը ոստիկանությունն ու քննչական բաժինը ճշտում են:

Կիսվել էջում