Մամուլ

Ավտոբուսի անիվների տակ ընկած 43-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Ավտոբուսի անիվների տակ ընկած 43-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Հուլիսի 4-ին, ժամը 19.10-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի կանգառում, գրեթե ավտոբուսի անիվի տակ ընկած, մարմնական վնասվածքներով 43-ամյա կին է շտապօգնության մեքենայով տեղափոխվել հիվանդանոց:

հիվանդանոց

Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:

Ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 5-ին, ժամը 15.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 43-ամյա Մարգարիտա Մանուկյանը մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

Կիսվել էջում