Մամուլ

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ Սևանա լճում հայտնաբերվել է 66-ամյա ձկնորսի դի

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ Սևանա լճում հայտնաբերվել է 66-ամյա ձկնորսի դի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Հայրավանք գյուղի վարչական տարածքում, Սևանա լճում դի է նկատվում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, Ոստիկանության Գավառի բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանը։ 

Քաղաքացիները Սևանա լճից դուրս են բերել ջրահեղձ եղած տղամարդուն։

hayravanq di sevan

Տեղում Գավառի ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ 66-ամյա Փայլակ Պ․-ն է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ջրահեղձ է եղել։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարներն ու Սևանի ջրասուզակը, սակայն նրանց օգնության կարիքը չի զգացվել, քանի որ քաղաքացիներն իրենց ուժերով դուրս են բերել դին։ 

Դեպքի փաստով Գավառի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կիսվել էջում